Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԳՈՐԾԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է 371.7 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ
19/11/2009 11:25
Կիսվել

ԳՈՐԾԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵԼ Է 371.7 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսվում է առանձնապես խոշոր չափերի հարկ մուծելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ  պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հիմնավորված է համարել  371 միլիոն դրամ  հարկային պատասխանատվությունից խուսափելու համար   «Սագլ» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Մարկոսյանին առաջադրված մեղադրանքը:

Նախաքննության տվյալներով Ս. Մարկոսյանը 2006-2008թթ.  ընթացքում թվով 15 տնտեսվարող սուբյեկտների մատակարարել է  տարաբնույթ նյութեր և ապրանքներ: Սակայն խախտելով «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին»  ՀՀ օրենքների պահանջները` հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել: Այն է ` արհեստականորեն  մեծացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում  ապրանքների ձեռքբերման գումարները, իսկ  իրացման շրջանառությունը (հասույթ) պակաս է ցույց տվել` չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել   առանձնապես խոշոր չափերի  հասնող ընդհանուր առմամբ 371 702 700 դրամ  ԱԱՀ-ի և շահութահարկի գումարները:

Ս. Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  205-րդ հոդվածի 2-րդ մասով:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12