ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԵՐԹԵՎԵԿԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ից Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ կերթևեկի «Հայաստան» ֆիրմային գնացքը, որը համալրվել է ամռանը Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ երթևեկող գնացքի վագոններով:
Գնացքը կազմված կլինի տարբեր կարգի վագոններից, առկա է նաև վագոն-ռեստորան: Միևնույն ժամանակ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի արժեքը չի փոփոխվի:
Հիշեցնենք, որ անցած հուլիս ամսին «Հարավկովկասյան Երկաթուղի» ընկերությունը կազմակերպել էր Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում վերանորոգված վագոնների շնորհանդեսը, որոնք էլ այժմ ընդգրկվել են «Հայաստան» ֆիրմային գնացքի կազմի մեջ: