ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 17.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 17.5%-ով և կազմել 2 466 298.3 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ ֆինանսատնտեսական ճագնաժամի պատճառով 2009թ.-ի սկզբից ՀՀ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է և իր ամենացածր կետին հասել հուլիս ամսին, երբ կրճատումը կազմեց 18.5%: Արդեն երրորդ ամիսն անընդմեջ Հայաստանի ՀՆԱ-յի անկման ցուցանիշը կրճատվում է, օգոստոսին կրճատումը կազմել էր 18.4%, սեպտեմբերին` 18.3% և հոկտեմբերին սույն ցուցանիշը կրճատվել է 0.8 տոկոսային կետով:
Հիմնվելով սույն ցուցանիշների վրա կարելի է հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունը դանդաղ տեմպերով սկսում է դուրս գալ ճգնաժամից: