Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՆԵՆԳ ՈՉԽԱՐՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ
25/11/2009 18:18
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՆԵՆԳ ՈՉԽԱՐՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օպերատիվ տեղեկատվություն են ստացել այն մասին, թե Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի դարպասներով` շրջանցելով Բագրատաշենի մաքսակետը, Վրաստանից Հայաստան են ներկրվելու ոչխարներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բագրատաշեն գյուղի մերձակա դաշտում հայտնաբերվել է 49 գլուխ ոչխար: Պարզվել է, որ ոչխարները Վրաստանում ձեռք է բերել մեր երկրի քաղաքացի ոմն Խաժակ` Հայաստան ներմուծելու նպատակով:

Նրա խոսքերով` ինքն անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու ժամանակ չի ունեցել, այդ պատճառով էլ ընտրել է ոչխարներ ներմուծելու մաքսանենգ ճանապարհը` որոշումն իրականացնելու համար դիմելով իր ծանոթ` ոմն Արմեն Անտոնյանի օգնությանը: Պարզվել է նաև, որ վերջինս Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ է ու նա էլ իր հերթին «վարձել է» համագյուղացիներ Արթուր Ենոքյանին և Սեդրակ Մինասյանին, ովքեր և կազմակերպել են ոչխարների տեղափոխումը:
Դեպքին մասնակից բոլոր անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ 49 գլուխ ոչխարներն` առգրավվել են: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը մեկ այլ դեպք է բացահայտել Այրումի երկաթգծի կայարանում: Վրաստանից Հայաստան ժամանած գնացքի բեռնային վագոնի զննման ժամանակ` մանդարինների արկղերի տակ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 500 հատ` 113 գրամանոց տարաներով սև ձկնկիթ: Մաքսանենգ ապրանքով ուղեբեռը պատկանել Վանաձորի բնակիչ Անահիտ Սարգսյանին: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Մաքսանենգ ապրանքն առգրավվել է:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43