Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
«ՆԱԻՐԻՏ»-Ի ԿՈՅՈՒՂՈՒ ԿՈԼԵԿՏՈՐԻ ՎՆԱՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ
25/11/2009 19:01
Կիսվել

«ՆԱԻՐԻՏ»-Ի ԿՈՅՈՒՂՈՒ ԿՈԼԵԿՏՈՐԻ ՎՆԱՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ

Երեւանի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի, 1-ին փակուղու թիվ 8 տան հարակից տարածքով անցնող կոյուղու դիտահորից նոյեմբերի 24-ին սուր հոտով գազեր են դուրս եկել` լցվելով մոտակա տները: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱՆ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության, բնապահպանության նախարարության եւ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատուները: Ժամը 17.35-ին ահազանգ ստանալով` դեպքի վայր են մեկնել Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան մասնագետները: Տեղում իրականացվել է օդում թունավոր օրգանական եւ անօրգանական գազերի առկայության, ինչպես նաեւ թթվածնի տոկոսային պարունակության ստուգում: Մի շարք տների ջրահեռացման հանգույց-ներում ու բակերում գտնվող դիտահորերում հայտնաբերվել է շմոլ գազի եւ ցնդող օրգանական միացությունների վտանգավոր քանակություն: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ անվտանգության կանոնների պահ-պանման վերաբերյալ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:Սա այս կամ այն կերպ կապվում է «Նաիրիտ» գործարանի հետ:

Ավելի ուշ «Նաիրիտ»-ից տեղեկացրին, որ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունը ներկայումս իրականացնում է գործարանի կոյուղու կոլեկտորի վթարված հատվածի վերանորգման աշխատանքներ, եւ քանի որ այդ տեղանքում տեխնիկական միջոցներ աշխատեցնել հնարավոր չէ,  վերականգնման գործընթացը դանդաղ է ընթանում: Գործարանից վստահեցնում են, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ձեռնարկության կոյուղու կոլեկտորի վնասված հատվածը կվերականգնվի եւ պատճառված անհարամարության համար հայցում են բնակչության ներողամտությունը:

Կոյուղու կոլեկտորի Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասով անցնող մի հատվածը  վթարվել է տարիներ առաջ, եւ տեղանքի խիտ կառուցապատման հետեւանքով  այն  հաջողվել է հայտնաբերել վերջին մի քանի ամիսներին տարվող որոնողական աշխատանքների արդյունքում:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58