Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՇՆԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.4%
30/11/2009 14:04
Կիսվել

ԱՇՆԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 2.4%

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն 2009թ. նոյեմբերին ՀՀ սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երկու ամիսներին արձանագրված գնաճի միտումը և երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 2.4%, ընդ որում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2%-ով: Դա հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%-ով, ծառայությունների սակագներինը` 0.1%-ով:

Սպառողական գների ինդեքսը 2009թ. նոյեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 104.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 98.9%, ոչ պարենային ապրանքներինը` 113.5%,
ծառայությունների սակագներինը` 110.1%:

2009թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%):

2009թ. նոյեմբերին 2008թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.6%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 110.9%, ծառայությունների սակագներինը՝ 110.4%, իսկ հունվար-նոյեմբերին 2008թ. հունվար-նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 103.1%, 99.1, 103.8, 110.4%:

2009թ. նոյեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 123.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 118.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 119.4%, ծառայությունների սակագներինը՝ 134.0%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.8-1.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6