ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՍԿՍԵԼ ԵՆ ՆՎԱԶԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում Կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 46.3%-ով և կազմել 7102.6 հազար լիտր: Նշենք, որ հոկտեմբերի ընթացքում, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է կոնյակի արտադրության ծավալների զգալի անկում:
Հիշեցնենք, որ հունվար-հուլիս ամիսների տվյալներով կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 51.3%-ով: Այնուհետև օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում կոնյակի արտադրության ծավալները սկսել էին արագ տեմպերով վերականգնվել և հունվար-սեպտեմբերի տվյալներով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրության ծավալների անկումը կրճատվեց 10.7 տոկոսային կետով և կազմեց 40.6%: