ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾԱԿԱՆ «ԼՈՐԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Նոր Հաճընում գտնվող «Լորի» ադամանդագործական ընկերություն: Այն հիմնվել է 1992թվականին:
Երկրի ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին:
Շրջայցից հետո անցկացված խորհդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Լորի» ղեկավարները, հնդկական «Fire stone» ադամանադագործական ընկերության ներկայացուցիչները, խոսվել է ադամանդագործության ոլորտի խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների մասին, ինչպես նաեւ անդրադարձել է եղել առաջիկայում «Լորի» գործարանում իրականացվելիք ներդրումային ծրագրերին: