ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ՇԵՎԿԵՏ ՇԱՅԴՈՒԼԻՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինն այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակներում Շևկետ Շայդուլինը հանդիպել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են սոցիալական բնույթի և երկաթուղային անվտանգության հետ կապված հարցեր:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել նաև այն ընտանիքներին, որոնք երկրաշարժից մինչ այժմ բնակվում են երկաթուղային որոշ օբյեկտներում, որոնք կոնցեսիոն պայմանագրով անցել են «Հարավկովկասյան երկաթուղուն», և քանի որ կոնցեսիոն պայմանագիրը չի ենթադրում ընկերությանը պատկանող օբյեկտների այլ քաղաքացիների բնակության մասին դրույթները, ապա կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ կառավարության հետ համատեղ սույն խնդիրը փուլ առ փուլ լուծում կստանա:
Հանդիպումից հետո Շևկետ Շայդուլինը և Լիդա Նանյանն այցելել են Ախուրյան սահմանամերձ կայարան, որտեղ և ծանոթացել են Գյումրի-Ախուրյան երկաթգծի վերականգնման աշխատանքների ընթացքին: