
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԲՅՈՒՋԵ 2010-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության կողմից 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ազգային Ժողով ներկայացված 2010 թ. պետբյուջեի նախագծում կատարվելիք փոփոխություններին։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է, հաշվի առնելով դրանք, լրամշակել ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը եւ լրամշակված տարբերակը եւ ՀՀ ԱԺ-ում քննարկման արդյունքների ամփոփաթերթը ներկայացնել կառավարության աշխատակազմ, որի ղեկավարին հանձնարարվել է նախագիծը եւ ամփոփաթերթը սահմանված կարգով ներկայացնել Ազգային Ժողով։ Բյուջեի նախագծի եկամտային մասը ավելացվել է 65 մլրդ, ծախսային մասը` 75 մլրդ դրամով։