ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 11.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 11.5%-ով և կազմել 4584 միլիոն կՎտ ժամ:
Մասնավորապես ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նվազել է 43.8%-ով և կազմել 869.5 միլիոն կՎտ ժամ: ՀԷԿ-երում արտադրված էկելտրաէներգիայի ծավալն աճել է 8.2%-ով և կազմել 1694.2 միլիոն կՎտ ժամ: Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը նվազել է 2.4%-ով և կազմել 2017.3 միլիոն կՎտ ժամ: Հողմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 2.7 անգամ և կազմել 3 միլիոն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրության ծավալը նվազել են 53.2%-ով և կազմել 630.4 հազար ԳՋ: