ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 2227 ՆՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2227 նոր առևտրային իրավաբանական անձ, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 2118-ը, ՍՊԸ-ներ են:
Հաշվետու ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 10012 անհատ ձեռնակատեր, որոնց ընդհանուր թիվը 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 73824:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործող առևտրային իրավաբանական անձանց թիվը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.2%-ով և կազմել 60436` նախորդ տարվա 58832-ի դիմաց, իսկ անհատ ձեռնակատերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է շուրջ 14.4%-ով: