
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է 914 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ-ում առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.7%-ով և կազմել 60436, իսկ անհատ ձեռնակատերերի թիվն այս նույն ժամանակահտվածում աճել է 14.4%-ով և կազմել 73824: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում լուծարվել է 914 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 2449 անհատ ձեռնակատեր: