ՀՈՒՆՎԱՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.7%-ով և կազմել 6071.7 հազար լիտր: Վերոնշյալ ժամանակահատվածում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալները նվազել են 16.4%-ով և կազմել 29175.6 հազար լիտր: