Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԻՏՁՄ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «DigiTec ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ» ԱՐՏԱԳՆԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՎ
09/12/2009 18:21
Կիսվել

ԻՏՁՄ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «DigiTec ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ» ԱՐՏԱԳՆԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՎ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ելնելով հանրապետության ներսում ՏՀՏ ընկերությունների սպառողական շուկաների ընդլայնման անհրաժեշտությունից, հանդես է գալիս նոր միջոցառման կազմակերպման մտահղացմամբ` «DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանդես-տոնավաճառով:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին միությունից, միջոցառման նպատակն է խթանել ՀՀ մարզերում տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառումը: Այն ուղղված է նաեւ մարզերում ՏՀՏ ընկերությունների ապրանքների եւ ծառայությունների սպառման խթանմանը, ՏՀՏ շուկայի ընդլայնմանը, մարզային համայնքների համար ՏՀՏ ապրանքների եւ ծառայությունների հասանելիության եւ մատչելիության մեծացմանը, տեղեկատվական հասարակության կայացմանը:

«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանցես-տոնավաճառի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով եւ ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական եւ զվարճանքի բաղադրիչներ:

Ցուցահանցես-տոնավաճառը նախատեսում է ունենալ մոտ 15-25 մասնակից` տարբեր տիպի ՏՀՏ ընկերություններից, որոնց սարքավորուրմները, գովազդային, տեխնիկական եւ այլ անհրաժեշտ նյութերը հատուկ կահավորված բեռնատարից եւ մարդատար միկրոավտոբուսից կազմված քարավանով կտեղափոխվեն միջոցառման անցկացման համար նախատեսված վայր: Նախատեսվում է, որ մեկ անգամյա տոնավաճառը կայցելի նույն ուղղության վրա գտնվող 5 բնակավայր:

«DigiTec անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառը կմեկնարկվի դեկտեմբերի 21-ին եւ կշարժվի Չարենցավան, Հրազդան,  Կոտայք, Սեւան, Դիլիջան,
Իջեւան ուղղությամբ:

Ի դեպ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո դեկտեմբերի 12-ին կանցկացնի  նաեւ Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը  /ArmRobotics/: Առաջնության անցկացման նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:

Առաջնության ընթացքում կանցկացվի «Իրեր տարբերող եւ դասակարգող» մրցույթի եզրափակիչ փուլը, որը չունի տարիքային սահմանափակում: Մրցույթի մասնակիցները պետք է նախագծեն եւ պատրաստեն ռոբոտ, որը պետք է իրարից տարբերի առարկաները ըստ նրանց երկրաչափական տեսքի: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափսեր, որոնք կհայտարարվեն մրցույթի ժյուրիի անդամների կողմից: Հաղթող կճանաչվի այն թիմը, որի ռոբոտը նվազագույն ժամանակում եւ նվազագույն սխալներով կկատարի իր առջեւ դրված խնդիրը:

Մրցույթի հաջորդ օրը` դեկտեմբերի 13-ին, տեղի կունենա «Երիտասարդությունը եւ ռոբոտաշինությունը» թեմայով կոնֆերանս:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2