ՇՇԱԼՑՎԱԾ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՈՒԺ ՄԵՋ ԿՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻ 22-Ը
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը, համապատասխան փոփոխություն կատարելով, «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2009թ. ապրիլի 30-ի N 491-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը հետաձգել է մինչեւ 2010 թվականի մայիսի 22-ը։