Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՍԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ
11/12/2009 15:34
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԵՍԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովի բացումը: Լատվիայի Նախագահի հետ Հայաստան են ժամանել վեց տասնյակից ավելի գործարարներ:

Նախագահ Սարգսյանը ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` ասել է. «Անկեղծորեն ուրախ եմ, որ Նախագահ Զատլերսը, նրա գլխավորած պատվիրակությունը եւ Լատվիայի գործարար միջավայրի ներկայացուցիչներն այսօր Հայաստանում են: Այդպիսի ներկայացուցչական կազմը մեր հարաբերությունների առաջխաղացման վկայությունն է ոչ միայն քաղաքական, այլեւ տարբեր, այդ թվում նաեւ տնտեսական ուղղությամբ:

Մենք պարոն Զատլերսի հետ տնտեսական համագործակցության հարցերի շուրջ այս տարի արդեն հնարավորություն ունեցել ենք խոսել Դավոսում կայացած Տնտեսական համաժողովի շրջանակում: Այնտեղ էլ մենք պայմանավորվեցինք շարունակել խոսակցությունը գործարար համաժողովի ձեւաչափով` Հայաստան Լատվիայի Նախագահի այցի շրջանակում: Այս երկու օրերի ընթացքում մենք քննարկեցինք հայ-լատվիական համագործակցությանը վերաբերող շատ կարեւոր հարցեր` այդ թվում, իհարկե նաեւ տնտեսության եւ այդ ոլորտում երկկողմ փոխշահավետ գործընկերությանը վերաբերող:

Վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Լատվիայի միջեւ արձանագրել է աճ: Չնայած տեմպերի որոշակի անկմանը, որը մեր կարծիքով, պայմանավորված է միջազգային տնտեսական ճգնաժամով, ես վստահ եմ, որ հետագա աճի ապահովման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Մանավանդ որ, մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, չափերն այնպիսին են, որ երկու-երեք երկարատեւ պայմանագրերը կարող են էական ազդեցություն ունենալ:

Ավելին, ցանկանում եմ հույս հայտնել, որ ձեզ կհաջողվի գտնել ընդհանուր եզրեր, օգտակար ծանոթություններ հաստատել, քննարկել համագործակցության հնարավորությունները: Այս ամենը կարող են փոխադարձաբար օգնել հաղթահարելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, օժանդակելու ստեղծել մեր տնտեսությունների զարգացման համար լրացուցիչ պայմաններ, արդյունաբերության ամենատարբեր ոլորտներում, գյուղատնտեսության մեջ, տեխնոլոգիաների, բանկային եւ ծառայությունների մատուցման ոլորտներում համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորություններ:

Մեր երկրների միջեւ գոյություն ունի անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը: Հուսով եմ, որ այս այցի շրջանակում ստորագրված տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ձեր հետագա գործունեության համար:

Եվրամիության հետ մեր փոխհարաբերությունների ընդլայնումն ինչպես Եվրոպական հարեւանության, այնպես էլ վերջերս մեկնարկած Արեւելյան գործընկերության շրջանակում, նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացել տնտեսական կապերի դինամիկ զարգացման համար: Հայաստանում այսօր արդեն արտահանման կեսը եւ ներմուծման մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին:

Համագործակցության եւս մեկ ոլորտ է զբոսաշրջությունը: Մեր երկրներն ավանդաբար եղել են զբոսաշրջության երթուղիներ միմյանց համար, եւ ես վստահ եմ, որ այդ ավանդույթը կարելի է եւ պետք է վերականգնել: Հաշվի առնելով օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին երեկ ստորագրված համաձայնագիրը, շատ հնարավոր է մեր մայրաքաղաքների միջեւ կանոնավոր թռիչքների կազմակերպումը, ինչն, անկասկած, կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

Բարձր ենք գնահատում ներդրումային համագործակցության հեռանկարները: Ներդրումները մշտապես հետեւում են քաղաքական երկխոսության զարգացմանը, փոխադարձ վստահությանը, եւ ես կարծում եմ, որ մեր երկրներն արդեն անցել են այդ նշաձողը: Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցին: Հայաստանում տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի մասնակցության ոչ մի սահմանափակում գոյություն չունի: Ավելին, չկա որեւէ դեպք, երբ խոշոր ներդրողը հեռացել է Հայաստանից:

2005թ. Երեւանում Լատվիայի Նախագահի պաշտոնական այցի շրջանակում կայացած նախորդ գործարար համաժողովի արդյուքը եղավ այն, որ Հայաստանում իր գործունեությունը սկսեց ՙՆորվիկ՚ կրեդիտային ընկերությունը` Լատեկո Բանկի դուստր ձեռնարկությունը: Հուսով եմ, որ հետագայում մենք կտեսնենք նաեւ այս գործարար համաժողովի պտուղները:

Անկասկած, այսպիսի միջոցառումները կարող են մեր համագործակցության նոր էջեր բացել եւ օգնել արդյունավետ իրացնել գոյություն ունեցող ներուժը: Ես չեմ կասկածում, որ այս համաժողովի անցկացումն իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Լատվիայի տնտեսական համագործացության հաջող զարգացման համար նոր գաղափարների մշակման գործում:

Ցանկանում եմ եւս մեկ անգամ վստահություն հայտնել, որ մեր տնտեսական հարաբերությունները կունենան լավ ապագա: Մենք անկեղծորեն լիահույս ենք ձեր երկխոսության հաջողությանը: Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումները, դրանց հարմարավետությունը Հայաստանում: Մենք շատ լավ, ջերմ ու խնամքով ենք վերաբերում մեր գործընկերներին»:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98