Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
08/08/2008 20:55
Կիսվել

VIVACELL-Ի ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԲԻԹԱԹԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Այսօր ՎիվաՍելի աշխատակիցները` Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ իրականացրեցին կամավորական աշխատանք` մասնակցոլով այս տարի ընկերության նվիրատվությամբ կառուցվող 15 տներից մեկի` Լոռվա մարզի Գարգառ գյուղում ապրող Զալինյանների ընտանիքի տան շինարարությանը:

Ավելի քան 14  տարի Աղաբեկը, Արմենուհին և նրանց չորս որդիներն բնակվում են մետաղյա տնակում /դոմիկում/: Այդպիսի անմխիթար պայմաններում երեխաներ մեծացնելը չափազանց դժվար է: Ամռանն անտանելի շոգ է, ձմռանն էլ գրեթե անհնար է ջեռուցել տնակը: Ընտանիքը զրկված է տարրական սանիտարա-հիգիենիկ պայմաններից` չկան սանհանգույց, առանձին խոհանոց, լուսավորությունն անբավարար է: Երեխաները հաճախ հիվանդանում են, ինչի պատճառով ստիպված են բացակայել դասերից:

Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ` աճեցնելով կարտոֆիլ և ցորեն: Աղաբեկը նաև որպես բանվոր աշխատում է շինարարությունում: Սակայն նրանց եկամուտը չի բավականացնում կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցնելու համար: Տան շինարարությունը սկսվել է 19 տարի առաջ` 1989թ-ին:

ՎիվաՍելի, ՙՀայկական Հաբիթաթ՚-ի և ՙՖուլեր Տնաշինական Կենտրոնի՚ շնորհիվ ընտանիքը վերջապես կկարողանա ավարտին հասցնել իր տունը և հնարավորություն կստանա իր չորս զավակներին մեծացնել ապահով և բարեկարգ պայմաններում:

Դեռևս 2007թ. ՎիվաՍել ընկերության շնորհիվ 10 ընտանիքներ հնարավորություն ունեցան տեղափոխվել իրենց պարզ, բարեկարգ և մատչելի բնակարանները մինչև հայաստանյան ցրտաշունչ ձմեռվա վրա հասնելը և դիմավորել Նոր Տարին նորոգված հավատքով և նոր երազանքներով:

Այս տարի, հավատարիմ  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած քաղաքականությանը` ՎիվաՍելը կօգնի Հայաստանի ևս 8 մարզային համայնքների 15 ընտանիքներին` իրենց կիսակառույց տները ավարտին հասցնելու և տնազրկության խեղդող ճիրաններից ազատվելու գործում: Ներկայումս այդ ընտանիքները ապրում են մետաղյա տնակներում, անավարտ շինություններում, վթարային տներում կամ վարձով:

ՙՔանի որ մենք հավատում ենք Հայաստանի ապագային և կոնկրետ և իրական քայլեր ենք կատարում` մեր հայրենակիցների երազանքները իրականություն դարձնելու ուղղությամբ. ահա մեր պատասխանն այն հարցին, թե իֆչու է Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հովանավորում 15 անապահով ընտանիքների համար կացարանների կառուցումը՚, ասաց Ռալֆ Յիրիկյանը, որից հետո ՎիվաՍելի կամավորներն անցան աշխատանքի:

ՎիվաՍելը մշտապես սատարում է Հայաստանի անապահով ընտանիքներին:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48