ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԻՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2009թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, Մարիոթ հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում կկայանա միջոցառում` նվիրված Երևանում Իսպանական գործարար գրասենյակի բացմանը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանը, Վալենսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Լուիզ Զաբատերոն, այլ պետական պաշտոնյաներ, հայ և իսպանացի գործարարներ:
Գործարար գրասենյակը հիմնվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իսպանական կողմի համագործակցության արդյունքում, և նպատակ ունի ինստիտուցիոնալացնել հայ—իսպանական գործարար կապերը:
Գործարար գրասենյակը կհավաքագրի հայկական բիզնես ծրագրերը Հայաստանի պետական և մասնավոր հատվածից, կվերլուծի և կներկայացնի իսպանական կողմին, ինչպես նաև իսպանական կողմից կստանա ծրագրեր և կներկայացնի հայկական կողմին: