Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ.«2009Թ.-ԻՆ 10 ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ»
16/12/2009 14:38
Կիսվել

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ.«2009Թ.-ԻՆ 10 ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ»

Որակյալ ծառայություններ մատուցել հարկ վճարողներին` առաջին հերթին պայմաններ ստեղծելով համակարգի աշխատակիցների համար: Կոմիտեի գլխավոր նպատակներից մեկը հիշեցրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շրջելով Աբովյանի տարածքային հարկային տեսչությունում:

Այժմ հարկային մարմիններն այդտեղ հարկ վճարողներին դիմավորում են վերակառուցված և բոլոր պահանջներին համապատասխանող մասնաշենքում: Աբովյանի`  այս տարի վերանորոգված հարկային տեսչությունն ունի  55 աշխատակից, որոնք սպասարկում են երկու քաղաքային (Աբովյան և Բյուրեղավան) և 30 գյուղական համայնքների 5170 հարկ վճարողների: Կազմակերպչական բարեփոխումների շրջանակներում հիմնանորոգվել է տեսչության շենքը, իսկ առաջիկայում նախատեսվում է տեսչությունը համալրել ժամանակակից նոր համակարգչային տեխնիկայով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի բացվել է Վանաձորի տարածքային  հարկային տեսչության նորակառույց շենքը: Այս տարի վերանորոգվել են 10 տարածքային հարկային տեսչություններ` Գավառի, Գորիսի, Էջմիածնի, Նաիրիի, Չարենցավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Աբովյանի և այլն:

«Այս խնդիրը շատ հրատապ է, քանի որ առանց նորմալ պայմաններ ապահովելու հնարավոր չէ լուրջ բարեփոխումներ իրականացնել և պահանջել միջազգային չափանիշների սպասարկում,  հարկային մարմինների ծառայողական պարտականությունների կատարում: 2009թ.-ին 10 տարածքային հարկային տեսչություն ենք համապատասխանեցրել միջազգային չափանիշներին, ընդ որում, խոսքը ոչ միայն շենքային պայմանների, այլ նաև էլեկտրոնային կառավարման  և տեխնիկական հագեցվածության մասին է»,- լրագորղներին հայտնել է ՊԵԿ նախագահը: Այդ առումով Գագիկ Խաչատրյանն ընդգծել է նաև համակարգը որակյալ կադրերով համալրելու հանգամանքը.  «Հարկային բարեփոխումների գործընթացում մեծ տեղ է հատկացվում նաև կադրային և կազմակերպչական աշխատանքներին, որոնց շրջանակներում այս տարի լուրջ քայլեր են իրականացվել հարկային ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման, ուսումնական դասընթացների անցկացման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ»:

Տեղեկացնենք, որ 2009 թվականին հարկային համակարգում մասնագիտական ատեստավորման է ենթարկվել 1362 հարկային ծառայող, որոնցից 305-ը չի համապատասխանել պահանջվող չափանիշներին: Արդյունքում` 146 աշխատակից նշանակվել է ավելի ցածր պաշտոնների, իսկ 159 ծառայող ազատվել է աշխատանքից: Համակարգում պարբերաբար անցկացվող մրցույթների արդյունքում թափուր աշխատատեղերը համալրվել են առավել բանիմաց և գրագետ կադրերով:
Հարկային համակարգում կադրային բարեփոխումների մյուս ուղղություններից է հարկային ծառայողների վերապատրաստումը և նրանց որակավորման բարձրացումը: Այս նպատակով` տարվա ընթացքում անցկացված դասընթացներին մասնակցել են հազարից ավելի հարկային ծառայողներ, իսկ հարկային ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացողների համար կազմակերպված` հարկային համակարգին վերաբերող նախապատրաստական դասընթացներին մասնակցել է շուրջ 430 դիմորդ:
«Պետք է գիտակցել, որ պահանջները փոխվում են. այս փուլում շեշտադրվում է  սպասարկման բարձր կուլտուրայի ձևավորումը ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մարմիններում»:

Ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում հարկային ոլորտում 2010թ.-ին` հաշվի առնելով  բյուջեի եկամուտների աճը. լրագրողների այս հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշել է, որ նախանշված ցուցանիշներն ապահովվելու են հիմնականում հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հաշվին:
«Եթե գնահատենք անցնող տարին, ապա միանշանակ կարող ենք ասել, որ 2009-ը համակարգի կայացման տարիներից է: 2010թ.-ի բյուջեի համար որոշիչ կլինեն տնտեսության ներքին զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, բայց, բոլոր դեպքերում,  հարկային մարմինները պատրաստ են կատարել պլանային առաջադրանքը, բայց պետք է նաև հարկատուները հարկերը կամովին վճարեն, որպեսզի հարկային տեսուչը ոչ թե միջամտի, այլ` հսկողություն սահմանի: Այս գործընթացին նաև էլեկտրոնային համակարգի  ձևավորումը կնպաստի` նվազագույնի հասցնելով բիզնես-հարկային մարմին շփումը»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91