Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
16/12/2009 15:34
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մաքսավոր-տնտեսվարող սուբյեկտ շփումները նվազագույնի հասցնելը, այլ կերպ ասած` մաքսային հսկողության «կանաչ ուղու» ամբողջական կիրառումը մաքսային ծառայության ռազմավարության առանցքային խնդիրներից է: Այն կարևորվում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության, Համաշխարհային բանկի և Եվրամիության կողմից:
«Կանաչ ուղու» կիրառման ընդլայնումը հիմնականում պայմանավորված է մաքսային ծառայությունում էլեկտրոնային հայտարարագրման համակարգի զարգացմամբ: Ընդ որում, դրա շրջանակներում կարևորվում է ոչ միայն ինքնահայտարարագրման գործընթացի կատարելագործումը, այլև էլեկտրոնային ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը մաքսային կառույցի բոլոր ծառայություններում: Այս հարցում Հայաստանի մաքսային ծառայությանն իր օժանդակությունն է առաջարկում նաև Եվրոպական հանձնաժողովը, որի «Թայեքս» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 14-16-ը Եվրահանձնաժողովի փորձագետները Երևանում անցկացրել են «Էլեկտրոնային հայտարարագրում» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները. Էլեկտրոնային կառավարումը մաքսային ոլորտի բարեփոխման կարևորագույն ուղղություններից է, և այս տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են տարվել այն կատարելագործելու ուղղությամբ` այդ թվում օրենսդրական դաշտում: Դրանք իրականացվել են նաև Եվրամիությոան աջակցությամբ` փորձի փոխանակման և տեխնիկական  օժանդակության տարբեր ծրագրերի միջոցով, որոնք թույլ են տալիս համեմատել Հայաստանում և եվրոպական երկրներում գործող էլեկտրոնային ընթացակարգերը` հնարավորություն ընձեռելով հայտնաբերել առկա խնդիրներն ու առավել հստակ որոշել էլեկտրոնային համակարգի զարգացման ուղղությունները»,- լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը:

Սեմինարի միջոցով մասնակիցները հնարավորություն են ստացել տեղեկանալ Եվրամիության արդիականացված մաքսային օրենսգրքի այն դրույթներին, որոնք առնչվում են էլեկտրոնային մաքսային հայտարարագրմանը, ինչպես նաև ծանոթանալ էլեկտրոնային ստորագրությունների և էլեկտրոնային հաղորդագրությունների կիրառման` Եվրամիության անդամ երկրների փորձին` միաժամանակ ներկայացանելով ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման` Հայաստանում գործող ընթացակարգերն ու դրանց վերաբերող մաքսային օրենսդրությունը: Ըստ Արտակ Շաբոյանի` չնայած իրականացված մեծ թվով աշխատանքներին, էլեկտրոնային կառավարման ոլորտում դեռ բավականին աշխատանքներ են նախանշված. «Ցանկանում ենք Հայաստանի մաքսային ոլորտում էլ ներդնել և կիրառել էլետրոնային վճարումների համակարգը, որը եվրոպական շատ երկրներում արդեն արդյունավետորեն գործում է»:

Լիտվայի մաքսային ծառայության փորձագետ Ռուտա Պետքևիչուտեն էլ հավելել է, որ նախորդ տարվա համեմատ արդեն բավական դրական տեղաշարժեր են նկատվում Հայաստանի մաքսային ծառայության էլեկտրոնային հայտարարարագրման ընթացակարգերում. դրանք գնալով կատարելագործվում են:

AMP
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37