
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 61 ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների համաձայն Հայաստանի առաջին 325 խոշոր հարկատուներ հանդիսացող ընկերություններում հարկային մարմնի կողմից 2009թ.-ի հոկտեմբերին կատարվել են 61 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 349.6 մլն. դրամի չափով:
01.11.2009թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 60.8 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 42.3 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 15.9 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2009թ.-ի հոկտեմբերին պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2971.7 մլն. դրամի չափով: