
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 16%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16%-ով և կազմել 2 786 682.1 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ ֆինանսատնտեսական ճագնաժամի պատճառով 2009թ.-ի սկզբից ՀՀ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է և իր ամենացածր կետին հասել հուլիս ամսին, երբ կրճատումը կազմեց 18.5%: Արդեն չորրորդ ամիսն անընդմեջ Հայաստանի ՀՆԱ-յի անկման ցուցանիշը կրճատվում է, օգոստոսին կրճատումը կազմել էր 18.4%, սեպտեմբերին` 18.3%, հոկտեմբերին` 17.5%, իսկ նոյեմբերին սույն ցուցանիշը միանգամից կրճատվել է 1.5 տոկոսային կետով: