
ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 9.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ: Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 9.9%-ով և կազմել 590124 մլն դրամ, նոյեմբեր ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում նվազել է 1%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարում արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում գրանցվել է այս տարվա հուլիս ամիսն, երբ կրճատումը կազմել էր 12%: