
ԱԼՄԵՆԱԼԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ «ԱՐԱՐԱՏ` ՆՈՅԻ ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑ» ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՂԹԵԼ Է ՌՈՒՍԱԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Արմենալից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության հաշվապահ Սուսաննա Ախնոյանի «Արարատ – Նոյի նավամատույց» աշխատանքը հաղթել է Ռուսալի կազմակերպած լուսանկարների մրցույթում: Ռուսալ ընկերությունը հաղթողին կպարգևատրի 10 000 ռուբլով:
Սա Ռուսալի կողմից կազմակերպված առաջին կորպորատիվ մրցույթն է: Մրցույթին ներկայացվել է 1403 աշխատանք, որոնցից 35-ը 4 հայ լուսանկարիչների կողմից: Առաջին փուլը հաղթահարել է 865 աշխատանքներ, երկրորդը` 212, իսկ եզրափակիչ են մտել 62 աշխատանքներ, որոնցից 5-ը Արմենալի աշխատակիցների աշխատանքներ են, այդ թվում նաև Սուսաննա Ախնոյանի 3 աշխատանքներ: