Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՐՄԵՆԱԼ – ԱՐՏԱԴՐՎԱԾ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՆ
23/12/2009 14:03
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ – ԱՐՏԱԴՐՎԱԾ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 20 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՆ

ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունից` ալյումինի և կավահողի աշխարհում խոշորագույն արտադրողը, «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը դեկտեմբերի կեսին առաջին անգամ տարվա ընթացքում արտադրեց և իրացրեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործարանում էապես աճել է աշխատանքի արտադրողականությունը, 2 անգամ ավելացել է մեկ մարդուն բաժին ընկնող ամսական արտադրանքը: Կայունացել է պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը, որը հասել է 70%-ի: Արտաքին խոտանը ԱՐՄԵՆԱԼ-ում հասցվել է նվազագույնի: Մինչև 3%-ով նվազել է ներքին խոտանը:

«Նման բարձր արդյունքի  կարողացել ենք հասնել արդիականացված սարքավորումների լիակատար յուրացման, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման շնորհիվ: Նորմատիվ-տեխնոլոգիական քարտերի ներդրումը նկատելի բարձրացրեց տեխնոլոգիական կարգապահությունը: Կոլեկտիվն աշխատում է շատ ավելի համահունչ», – ասաց փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Ալեկսանդր Բուրդինը:

2009 թ. հունվարից գործարանը կատարել է շուրջ 1500 արտահանման պատվեր, հուսալիորեն յուրացրել է գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը` հետագա ձևավորման համար նախատեսված: Դանակների կառուցվածքի կատարելագործումից հետո, որը հանգեցրեց գլանափաթեթների կտրատման որակի բարձրացմանը, կարգավորված է համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցեղ 40-50 միլիմետրանոց նեղ փայլաթիթեղի թողարկումը:

Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

ՌՈՒՍԱԼ (www.rusal.ru)` ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատար, արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 11%-ը և կավահողի 13%-ը: Ընկերությունում աշխատում է 75 000 մարդ: ՌՈՒՍԱԼը ներկայացված է աշխարհի 19 երկրներում  5 մայրցամաքների վրա:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6