Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ
23/12/2009 18:59
Կիսվել

ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այս տարի իրականացրել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների 114 հազար 719 պետական գրանցում, որից հիպոթեքի` 14 հազար 292` հողամասի վարձակալության, կառուցապատման, իսկ անհատույց օգտագործման իրավունքի` 12 հազար 452: Իրականացվել է նաեւ անշարժ գույքի սահմանափակումների 22 հազար 464 պետական գրանցում: 

Այսօր կոմիտեի նախագահ Երվան Զախարյանն, ամփոփելով անցնող տարին, տեղեկացրեց, որ ՀՀ պետական մարմիններին պետբյուջեի միջոցների հաշվին տրամադրվել է 87 հազար 630 տեղեկանք, տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանված վճարների հիման վրա` 122 հազար 390:

Կատարվել է նաեւ շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքի 2 հազար 897 պետական գրանցում, տրամադրվել է գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ 219 տեղեկանք:

Ամբողջությամբ ավարտվել են 378 համայնքների կադաստրային գործերի արխիվացման աշխատանքները, որտեղ արխիվացվել է շուրջ 606 հազար 981 կադաստրային գործ, տեսաներածվել է կադաստրային գործերի 13 մլն 493 հազար 122 փաստաթուղթ:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի եւ դրա նկատմամբ գրանցված իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունների, ինչպես նաեւ պետական բյուջեից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի գծով պլանավորված 2 մլրդ 591 մլն դրամի դիմաց 2009թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 2 մլրդ 653 մլն 5 հազար դրամ կամ տարեկան նախատեսվածի շուրջ 88.5 տոկոսը: 2008 թ-ի նույն ցուցանիշի նկատմամբ նախատեսված մուտքերը ավելացել են 1.3 տոկոսով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2