
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋԸ
Ինչպես հայտնել է ադրբեջանական երկաթուղիների ներկայացուցիչը Ադրբեջանը երկաթգծի կամուրջի վերականգնման գործում տեխնիկական օգնություն է ցուցաբերում Վրաստանին: Հայաստանը նույնպես անմասն չի մնում Վրաստանին օգնելու գործում և արդեն 5 վագոններից բաղկացած հատուկ գնացք է ուղարկել Վրաստան, գնացքը ուղեկցում է Հայ-Վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: