ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ՄՍԻ ՎԱՃԱՌՔԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է, ԽՈԶԻ ԲԴԻՆԸ` ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ
Վերջին երեք օրերի ընթացքում «Բիզնես 24»-ի կողմից մայրաքաղաքի խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այս տարի մսի և մսամթերքի վաճառքի ծավալներն անցյալ տարվա համեմատ նվազել են 30-35%-ով:
Հետաքրքրականն այն է, որ անգամ ճգնաժամի պայմաններում մեր ազգը չի հրաժարվում տոնական խոզի բդից: Մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ անցած տարվա համեմատ տեղական խոզի բդի վաճառքի ծավալները կրկնապատկվել են: