
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխել եւ լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով երկարաձգվել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը։ Այդ ընկերությունն իրականացնում է այլընտրանքային եղանակով էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության կազմակերպման եզակի ծրագիր, որն իր անմիջական հիմքով չի կրում առեւտրային բնույթ։ Կառավարությունն իր սույն որոշմամբ ապահովում է ՓԲԸ-ի բնականոն գործունեությունը։