
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգին, որի նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, որի մասը հանդիսացող բովանդակային նյութերը դեռ պետք է քննարկվեն։ Ամեն դեպքում ճյուղի կառավարմանը վերաբերող պատկերացումները պետք է հստակեցվեն ընթացիկ տարում: