Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՄՐՑՈՒՅԹ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԷՍՔԻԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
15/01/2010 15:09
Կիսվել

ՄՐՑՈՒՅԹ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԷՍՔԻԶԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Մրցույթին կարող են մասնակցել միայն լիցենզավորված իրավաբանական անձիք: Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնող կազմակերպությունը պետք է ներկայացնի.

– կազմակերպության գործունեության նկարագրություն,

– տվյալ միջոցառումն իրականացնող թիմի անդամների աշխատանքային բնութագրեր,

– Գյումրու տեխնոպարկի էսքիզի ճարտարապետական լուծումների տարբերակ (ներ) 50 հա տարածքի համար (տարածքի գլխավոր հատակագիծը տրվում է մրցույթի կազմակերպիչների կողմից),

– Աշխատանքային ծրագրի ժամանակացույց և ծախսերի նախահաշիվ:

Մրցույթի մասնակիցները որակավորվում և գնահատվում են ելնելով հետևյալ չափանիշների.

– Ներկայացված էսքիզի ճարտարապետական լուծումներ:

– Ծրագրի իրականացման համար ներգրավվող անձնակազմի հմտություններ և համապատասխան աշխատանքային փորձ:

– Աշխատանքային ծրագրի ժամանակացույց և արժեք:

Մրցույթի արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվում են այն կազմակերպությունները, որոնք կներկայացնեն լավագույն առաջարկ ելնելով վերը նշված չափանիշներից: Հաղթող ճանաչված ընկերության հետ կկնքվի պայմանագիր` այդ ընկերության կողմից Աշխատանքային ծրագրի հետևյալ պարտադիր կատարման աշխատանքները իրականացնելու համար.

– Առաջարկված ճարտարապետական լուծումների քննարկում, ճշգրտում և վերջնական տարբերակի մշակում,

– Հաստատված ճարտարապետական լուծումների հիման վրա էսքիզի երկու տարբերակների առաջարկում,

– Էսքիզի երկու տարբերակների մասնագիտական և հանրային քննարկումների կազմակերպում,

– Էսքիզի վերջնական տարբերակի ընտրություն, դետալացում և ներկայացում,

– Գյումրի քաղաքի և տեխնոպարկի էսքիզի նկարագրությամբ հինգ րոպեանոց տեսահոլովակի պատրաստում,

– Գյումրու Տեխնոպարկի էսքիզի համակարգչային (անիմացիոն) տարբերակի մշակում,

– Գյումրու Տեխնոպարկի էսքիզի մակետի ստեղծում:

Մրցույթի ձևը և անցկացնելու կարգը, հաղթողին որոշելու կարգը կարգավորվում է “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքով: Մրցույթի համար սահմանված չէ մրցույթի մասնակցելու նախավճար, չի կիրառվելու ծածկագրեր:

Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով, 3 օրինակից` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և թվով երկու կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 01.03.10 թ. ժամը 1800: Ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվելու: Մրցույթի հայտերը բացվելու են 02.03.10թ. ժամը 1200-ին: Մրցույթի հայտերն ամփոփվելու են 10.03.10թ.-ին:

Հասցե: ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5,
Հեռախոս: 56 68 61

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6