
2009-Ի 11 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԷԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 8.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 2008թ.-ի հունվար-նոյեմբերի տվյալների համեմատ նվազել է 8.5%-ով և կազմել 5 110.9 մլն. կՎտ ժամ:
Այդ թվում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նվազել է 41.8%-ով և կազմել 993.7 մլն. կՎտ ժամ: ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 10.4%-ով և կազմել 1 872 մլն. կՎտ ժամ: Մեծամորի ատոմայի էլկտրակայանի (ՀԱԵԿ) արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 2.8%-ով և կազմել 2 241.7 մլն. կՎտ ժամ: Հողմային ԷԿ-ների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 2.3 անգամ և կազմել 3.5 մլն. կՎտ ժամ: