
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ 2010» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-4-ը կայանալիք «Կովկաս. շինարարություն եւ վերանորոգում 2010» միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն 30-ից ավելի թուրքական շինարարական կազմակերպություններ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեցին ցուցահանդեսի կազմակերպիչ «Logos Expo» կենտրոնից, ընդհանուր առմամբ կմասնակցեն մոտ 100 ընկերություններ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Թուրքիայից: Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն շինարարական տեխնոլոգիաներ, նյութեր, պատուհաններ, գորգեր, դռներ, սանտեխնիկա, կահույք եւ այլն:
«Logos Expo» կենտրոնը համագործակցում է թուրքական «Turkel Fair organization»-ի հետ` 2009թ-ի նոյեմբերին կնքելով համաձայնագիր: «Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ թուրքական ընկերությունները կմասնակցեն կենտրոնի կողմից կազմակերպված բոլոր ցուցահանդեսներին, որը միանշանակ հանդիսանում է երկու երկրների տնտեսական զարգացման խթան»,-ասել է կենտրոնի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը: