ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – 2009 ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 4.7%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2009թ.-ի տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի 325 խոշոր հարկ վճարողների արտահանման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4.7 %-ով և կազմել 179.9 մլրդ. դրամ: Այսպես, 2009թ.-ի տասնմեկ ամիսներին միայն վեց արտահանող կազմակերպությունների ( «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Արարատցեմենտ», «Նաիրիտ գործարան» և «Միկա-ցեմենտ») արտահանման ծավալները ընդհանուր առմամբ պակասել են 54.3 մլրդ դրամով նախորդ տարվա նույն ժամանակահատավածի համեմատությամբ` կազմելով մոտ 41.1 մլրդ դրամ: