Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՓՄՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
21/01/2010 16:47
Կիսվել

150 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՓՄՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցությունը շարունակում է մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։ Նախորդ նիստում հավանություն տալով Հայաստանը ինդուստրիալ երկիր դարձնելուն ուղղված գործընթացի հայեցակարգին, կառավարությունը հաստատել է ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագիրը։ Ոլորտի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարությամբ. ՓՄՁ-ն գերակա ուղղություններից մեկն է, որը նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում։ 2008-ի տվյալներով ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.7 տոկոս։

Կարեւորելով ոլորտի դերը երկրի տնտեսության զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, միջին խավի ձեւավորման գործում, ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 150.000.0 հազար դրամ. ՓՄՁ վարկավորման, ֆինանսական եւ ներդրումային ծրագրերը կշարունակեն իրականացվել ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, ինչպես նաեւ միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՆԱ-ում ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը, հատկապես մարզերում, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծմանը, ՓՄՁ ֆինանսական եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը եւ արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը։ Ծրագրի կարեւոր բաղադրիչների թվում են տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցումը, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը կանանց, ինչպես նաեւ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, սահմանափակ կարողություններով անձանց համար։

AMP
10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69