Վ. ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԱՊԱՀՈՎՎԻ 1.2 ՏՈԿՈՍ ԵՒ ԱՎԵԼԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Չնայած 2009թ-ին ֆինանսատնտեսական ճգնաժամը խորը ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, սակայն ՀՀ կառավարությունը 2010թ-ին նախատեսած 1.2 տոկոս տնտեսական աճը ոչ միայն կապահովի, այլեւ այդ ցուցանիշը կգերակատարի:Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործելը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի հայարարություն արեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով` շատ են մտահոգություններն արտաքին պարտքի ավելացման հետ կապված:
«Իհարկե, այդ անհանգստությունները կան եւ օբյեկտիվ են, բայց առանց ֆինանսական ռեսուրսների` տնտեսական տեղաշարժերն ու լուրջ ձեռքբերումները կդառնան անհնար: ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընդլայնվող քաղաքականության շնորհիվ մենք կհասնենք նախատեսված արդյունքին»,-ասաց նա: