Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
21/01/2010 17:16
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գործազրկության մակարդակը 7,1 տոկոս է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 0,8 տոկոսով: Աշխատանք փնտրողների հաշվառված թիվը կազմում է 99 հազար 300. նրանցից գործազուրկի կարգավիճակ են ստացել 84 հազար 400-ը,  որտեղ գերակշիռ մասը կազմում են կանայք եւ երիտասարդները՝ շուրջ 10 հազար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` գործազրկությունը Հայաստանի սոցիալական ոլորտի ամենալուրջ խնդիրներից է, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում  դարձել է  առավել խոցելի:  Տնտեսական անկայունությունը հանգեցրել է տնտեսության արտադրության անկման, ինչն էլ իր հերթին խորացրել է գործազրկության մակարդակի աճը: Նրա խոսքով, տնտեսական կայունություն ապահովելու համար առաջնահերթ խնդիրներից է  գործազուրկների բանակի կրճատումը: «Հատկապես Հայաստանի համար, որն ունի բարձր աշխատանքային միգրացիա, կարեւորագույն խնդիր է միգրանտների մի մասի վերադարձը հայրենիք»- ընդգծեց Ս. Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե գործակալության հետ նախկինում աշխատող գործատուների թիվը եղել է 20 տոկոս, ապա այսօր դրանց թիվն անցնում է 50 տոկոսը: Դեռեւս խոշոր գործատուների հետ համագործակցությունն ընդլայնելու խնդիր կա: Նրա կանխատեսմամբ, հաջորդ վեց ամիսներին դարձյալ կպահպանվի ցածր տեմպերով գործազրկության աճ` ընդամենը 0.1 տոկոս:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6