Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՄԱՆՈՐԻՆ ՏՄՊՊՀ-Ն ԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
22/01/2010 18:39
Կիսվել

ԱՄԱՆՈՐԻՆ ՏՄՊՊՀ-Ն ԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2010թ-ին նախատեսում է հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան, նախկինում փորձել են մարզերում նման աշխատանքներ իրականացնել, սակայն ոչ լայնածավալ:

Հանձնաժողովը, բացի բնականոն գործունեությունից, նախատեսում է ընթացիկ տարում ամրապնդել մեթոդաբանական բազան: Այստեղ, ըստ նրա, բավական անելիքներ կան, մասնավորապես` ապրանքային շուկաների սահմանների որոշման մեթոդաբանությունն ավելի կատարելագործելու առումով: Հանձնաժողովը մեթոդական ցուցումներ պետք է մշակի նաեւ ֆինանսների նախարարության հետ, որով որոշակի քայլեր կձեռնարկվեն պետական գնումների շուկայում: Մեթոդական ցուցումների օգնությամբ հստակ կլինի, թե ինչպես պետք է կազմել մրցութային փաթեթը, որ պետական գնումների գործընթացը լինի մրցակցային, ինչպես կանխորոշել ու հայտնաբերել պետական գնումների ժամանակ հակամրցակցային համաձայնութունները եւ այլն:

«Շուկաների ուսումնասիրությունները մեր կողմից շարունակվելու են, սակայն դրանք չեն լինելու պարզապես ուսումնասիրություններ: Մենք փորձելու ենք հասկանալ, թե շուկա մուտք գործելու ինչ խնդիրներ կան, ինչն է խանգարում գործարարներին աշխատել: Եթե խնդիրները մեր լիազորությունից դուրս լինեն, դրանց հիման վրա կկազմենք առաջարկությունների փաթեթ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար»,-նշեց նա: 

2009թ-ի վերջին հանձնաժողովն իրականացրել է մոնիտորինգ ապրանքների գների հետ կապված: «Գաղտնիք չէ, որ նոր տարվա շեմին տնտեսվարող սուբյեկտները բարձրացնում են ապրանքների գները. այս տարի չունեցանք գների այդպիսի կտրուկ աճ: Դա տեղի ունեցավ շնորհիվ հանձնաժողովի ջանքերի եւ տնտեսվարող սուբյեկտների նոր գործելաոճի, որոնք նոր շունչ մտցրեցին, այն է` զեղչերի համակարգը»,-ասաց Դ. Հարությունյանը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6