ՏՄՊՊՀ. ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԵՎ ԿԱՐԱԳԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն` Հայաստանում 2009թ-ի վերջին ամիսներին նույն տարվա հունվարի համեմատ շաքարավազի եւ կարագի (խոսքը ներկրվող Նորզելանդական կարագի մասին է) գները համապատասխանաբար 37 եւ 25 տոկոսով ավելացել են: Այս մասին լրագրողների հետ իր պաշտոնում ունեցած առաջին հանդիպմանն այսօր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա` դա պայմանավորված է միջազգային շուկայում նույն ապրանքների գների ավելացմամբ. շաքարավազը թանկացել է 90, իսկ կարագինը 58 տոկոս: