ՏՄՊՊՀ – ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ԱՆՀԻՄՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ
Դեղերի շուկայում նախորդ տարվա նոյեմբերին կատարած ուսումնասիրությունները սկսելու առաջին իսկ օրվանից որոշ դեղատներում արձանագրվել են գների իջեցումներ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփվում են, սակայն Դ. Հարությունյանը նշեց, որ գների լայնածավալ բարձրացում չկա: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կարեւոր դեղատեսակների գները պետականորեն կարգավորվում են: ՀՀ կառավարությունը եւս ձեռնամուխ է եղել այս բնագավառում էական քայլեր իրականացնելուն: ՀՀ առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում, որով նախատեսվում է, որ կարեւորագույն դեղերի գները պետք է պետականորեն կարգավորվեն: