Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 68.37+1.17 WTI - 63.55+1.26
COMEX:  GOLD - 4969.90-0.40 SILVER - 74.75-0.80
COMEX:  PLATINUM - 2025.00-1.01
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.05-0.19 EUR/GBP - 1.1838-0.20
FOREX:  EUR/USD - 1.1838-0.20 GBP/USD - 1.3607-0.26
STOCKS RUS:  RTSI - 1144.06+0.98
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.00 NASDAQ - 22546.67+0.00
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56566.49-0.42 TOPIX - 3761.55-0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10473.69+0.26 CAC40 - 8316.50+0.06
STOCKS EUR:  DAX - 24800.91-0.46
17/02/2026  CBA:  USD - 376.83-0.84 GBP - 512.34-3.18
17/02/2026  CBA:  EURO - 446.28-1.86
17/02/2026  CBA:  GOLD - 60239-412 SILVER - 933.97-5.24
ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ
26/01/2010 18:29
Կիսվել

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Հունվարի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությանը:

Իտալական պատվիրակության կազմում էին հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության և փոստային ծառայությունների փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այցի շրջանակում նախատեսվող հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

Քննարկվել են նաև հունվարի 27-ին իտալական պատվիրակության Գյումրի կատարելիք այցելության հետ կապված հարցեր: Գյումրիում նախատեսված շրջայցից հետո նրանց կներկայացվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այդ թվում լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաև կտրվի Գյումրու տեխնոպարկի ծրագրի նկարագրությունը:

Իտալական պատվիրակության անդամները այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, ՀՀ հանրային ծառայություևնները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:

Հունվարին 27-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Մամուլի ասուլիս` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում կամփոփվեն հունվարի 26-ին և 27-ին իտալական պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:

AMP
17/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.83
-0.84
Եվրո (EUR)
446.28
-1.86
Ռուբլի (RUR)
4.9073
-0.0013
Լարի (GEL)
140.74
-0.18
60239
-412
Արծաթ
933.97
-5.24