ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԻՋԵՑՆԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում էլ Վրաստանը չի պատրաստվում իջեցնել իր տարածքով հայկական բեռների փոխադրման սակագները: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Վրաստանի վարչապետը նշել է, որ իրենք ողջունում են տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի կարգավորումը: «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա կարեւոր է տարածաշրջանի երկրների համար»,- ասաց Ն. Գիլաուրին:
Նա անդրադարձել է նաեւ Վերին Լարսի բացման գործընթացին` նշելով, որ դա շահավետ է նաեւ Հայաստանի համար, եւ Ռուսաստանը պետք է վերացնի բոլոր տեսակի սահմանափակումները: