
ՀՀ ՏՄՊՊՀ – ԽՍՏԱՑՎԱԾ ՄՈՆՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ հայաստանյան շուկայի վրա տարածաշրջանում ստեղծված իրավիճակի բացասական հետեւանքները, ինչպես նաեւ իրավիճակի բարդացման պատրվակով հնարավոր հակամրցակցային համաձայնությունները, չարաշահումները, գների չհիմնավորված բարձրացումները կանխելու նպատակով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի հրամանով առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման ապրանքների մոնիտորինգն առավել խստացվել է: Օգոստոսի 8-ից ամենօրյա մոնիտորինգն ընդգրկում է շուրջ 16 տեսակի 35 անուն ապրանքատեսակ Երեւանի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի տասնյակ խանութներում:
Մոնիտորինգի առաջին տասն օրվա արդյունքների համաձայն, շաքարավազի, ռուսական եւ "Անկոր" կարագի, թթվասերի, տավարի մսի, "Օտմեննոյե" ձեթի, "ԵԹՖ" ձվի, մսամթերքի որոշ տեսականու, բենզինի, դիզվառելիքի գները մնացել են անփոփոխ:
Բարձր տեսակի ալյուրի (0.4%), հացի (1.5-1.9%), բաստուրմայի, նրբերշիկի, ֆիլեի (0.1-5.6%), տեղական մակարոնի (21.3%), "Զոլոտայա սեմեչկա" ձեթի (6.6%), խոզի մսի (2.3%), "Լոռի" տեսակի պանրի (0.4%) գները նվազել են:
"Ինեսա" (0.6%), "Սլոբոդա" (1.5%), "Շչեդրի դար" (2.4%) ձեթի, նորզելանդական կարագի (0.9%), "Չանախ" պանրի (2%), "Լեբո" սուրճի (2.1%), "Հրազդանյան" հացի (4%), "Լուսակերտ" ձվի (5.6%), բրնձի (8.5-11.6%) գները բարձրացել են:
Մոնիտորինգը շարունակվում է: