ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲՈՎԻՑ` ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ԳԱԶԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՆՑՆԵԼ ԱԹԱՐ ՎԱՌԵԼՈՒՆ
Գազի սակագների բարձրացման վերաբերյալ այսօր բանավեճ են ունեցել ՀՀ ԱԺ ԲԿՀ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Վերջինս ընդգծել է, որ այս ոլորտում կա հրատապ խնդիր, որը պետք է լուծի պետությունը: . Բոստանջյանը նկատեց, որ գազամատակարարման համակարգ պահելու խնդիրը չափազանց դժվար է: Հայաստանը ժառանգել է բարոյապես եւ ֆիզիկական մաշված համակարգեր, ինչը եւ ավելի բարձր ծախսեր է ենթադրում: Ռազմավարական հումքը, որ մեր երկիրը չունի, պետք է հայթայթի: Նա նաեւ կատակեց, թե գազի փոխարեն կարելի է «գնալ գյուղեր եւ աթար օգտագործել»: Դրան ի պատասխան Բ. Ասատրյանն ասաց, որ եթե անգամ իր մեղքով են ժամանակին աթար վառել, ապա պետք չէ մնալ այդ կետում, «մեր երկիրը պետք է զարգանա»:
Ինչ վերաբերում է Բ. Ասատրյանի ներկայացրած հոռետեսական տնտեսական կանխատեսումներին, որոնց համաձայն` այս տարի ոչ միայն տնտեսական աճ չի լինի, այլեւ, ընդհակառակը, կարձանագրվի 3-4 տոկոս տնտեսական անկում, Վ. Բոստանջյանը նշեց, որ «միայն այն, որ ժողովրդի կյանքի որակը չի վատացել, արդեն լավ է»: