Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2009Թ. ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
29/01/2010 19:13
Կիսվել

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2009Թ. ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

I. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք, ժամանակին հարկման ապահովում

1. Պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների կենտրոնացում մեկ վարչարարական վայրում

– 01.01.09թ-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նոր կառուցվածքը (ՀՀ կառավարության 04.12.08թ. N 1425-Ն որոշում), համաձայն որի հարկային տեսչությունները կրճատվել են 14-ով:

– խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների, բանկերի և վարկային կազմակերպությունների և հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության:

– Հաստատվել են խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշները և դրանց կիրառման կանոնակարգը: Սահմանվել են հետևյալ չափանիշները և շեմերը.
      1. Իրացումից հասույթը – տարեկան կտրվածքով սկսած 500 մլն. դրամից,
      2. Հաշվեգրված հարկերը- տարեկան կտրվածքով սկսած 37.5 մլն. դրամից,
      3. Ակտիվների հաշվեկշռային արժեքը- տարեկան կտրվածքով սկսած 300 մլն. դրամից,
      4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը- տարեկան սկսած 50 աշխատողից:

– Հրապարակվել է 325 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ամսական ամփոփ ցուցանիշների մոնիտորինգային աղյուսակը:

2. Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով:
– Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտերը, դրանց վերաբերյալ վարչական կարգով գանգատարկումները, և հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակելու մասին որոշումները պարբերաբար հրապարակվել են ինտերնետային կայքում:
 
3. Խոշոր հարկ վճարողների կողմից փաստաթղթաշրջանառության հարցերի կանոնակարգման շնորհիվ հարկային եկամուտների ապահովում, առաքումների, հասույթի գրանցման գրքերի վարման կանոների հստակեցում:
– Մշակվել և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների`հարկային ներկայացուցիչներին վերաբերող դրույթները: Միաժամանակ, մշակվել է ներկայացուցիչների նշանակման, աշխատանքների կազմակերպման կարգը,
– նախաձեռնված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթների փոփոխությունները, մասնավորապես`ձեռնարկատիրական գործունեության առարկաների և դրանց գների գրանցման կարգի սահմանումը:
 
II. Հարկ վճարողների շահերի պաշտպանություն և նրանց սպասարկման որակի բարձրացում, հարկման ինքնագնահատման սկզբունքների կիրառման ընդլայնում` զուգահեռաբար ներդնելով ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ:

1. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում:

– 2009թ. հոկտեմբերին գործարկվել է էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոնը, և ևս մեկ սպասարկման կենտրոն`Արաբկիրի հարկային տեսչությունում: Ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում մյուս 3-ը կգործարկվեն 2010թ.-ին:

2. Հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով հարկային մարմիններ ներկայացնելու համակարգի մշակում, փորձնական կիրառում և ներդրում

– Ապահովված է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրենսդրական հիմքը: Սահմանվել է 01.01.10թ-ից հաշետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ մի շարք կազմակերպությունների համար: Ստեղծվել է էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման խորհուրդ, ինչպես նաև մասնագիտացված աշխատանքային խմբեր (18 խումբ),

– Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը սկսել է գործել 01.09.09թ-ից: Այժմ էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ պայմանագրեր են կնքել 145 հարկ վճարողներ: Ներկայումս ընդունվում են 11 հաշվետվական ձևեր, 2010թ. հունվարից դրանց կավելանան ևս 16 ձևեր:

3. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում, ներառյալ նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը:
– Հաշվետվությունների մշակման ավտոմատացված, հիշեցում-ծանուցագրերի ավտոմատ կազմման և տպագրման համակարգերը գործում են 01.04.09թ-ից: Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների մասով դրա իրականացումը նախատեսվում է 2010թ. օգոստոսից:
  
4. Հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմի էական բարելավում:

– Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և ՀՀ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել են հայեցակարգից բխող «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքներում լրացումները:

5. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում:

– Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և հաստատվել է ՌՉՍՀ-ի կիրառման  կարգը:

III.  Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության (ներառյալ հետբացթողումային հսկողության) համակարգերի զարգացում և կատարելագործում

– Հաստատվել է մաքսային հսկողության ռիսկերի պրոֆիլների մշակման, դրանց կիրառման, ակտիվացման և դադարեցման հրահանգը, իրականցվում են միջոցառումներ հրահանգի գործանական ներդնումն ապահովելու ուղղությամբ,

– «Թվինինգե և «Թայեքս» ծրագրերի շրջանակներում կազմակերպվել են հետբացթողումային հսկողության դասընթացներ` միջազգային փորձագետների ներգրավմամբ: 2009թ. սկսվել է դասընթացների 1-ին փուլը: Միաժամանակ, հրապարակվել է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողության իրականացումը ՀՀ-ում» ձեռնարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԿՈՂՄԻՑ 2009Թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

– Մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի կատարման ընթացքի ապահովումը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության վրա: Մշակվել է երկիմաստությունների և տարընթերցությունների ցանկ՝ հարկային օրենսգրքի «Հատուկ մասի» մշակման ժամանակ հաշվի առնելու նպատակով: Որոշ տարընթերցումների վերացման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախագծեր:

– Մաքսային ստուգումների շրջանակների տարանջատման և հստակեցման նպատակով մշակվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին» ՀՀ օրենքի լրացումների նախագիծը, ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի, մաքսային օրենսգրքի փոփոխությունների օրենսդրական նախագծերը:

– Մաքսային ընթացակարգերի պարզեցման, հստակեցման նպատակով մշակվել են ՀՀ կառավարության N 1930-Ն, N 236 որոշումների փոփոխությունների նախագծեր:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2