2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՑԵՄԵՆՏԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 79.3%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009 թ.-ի ընթացքում Հայաստանից արտահանվել է 408 433 տոննա ցեմենտ: 2008թ.-ի նույն ցուցանիշի համեմատ արձանագրվել է ցեմենտի արտահանման ծավալների 71.2%-ոց կրճատում:
Միևնույն ժամանակ ազգային վիաճակագրական ծառայության հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ին Հայաստանում արտադրվել է 467 300 տոննա ցեմենտ, ինչը 2008թ.-ի նույն ցուցանիշին զիջում է 39.3%-ով: