2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 13.9%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին Հայաստան է ներմուծվել 237.93 միլիոն դոլար մաքսային արժեքով 344 510 տոննա նավթ և նավթամթերք (այդ թվում` բենզին, դիզելային վառելիք), 2008թ.-ի տվյալների համեմատ սույն ցուցանիշը կրճատվել է 13.9%-ով, իսկ մասքային արժեքի ցուցանիշը կրճատվել է 36.3%-ով:
Նավթամթերքի ներմուծման ծավալների կրճատման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, իսկ մաքսային արժեքի առավել շատ կրճատումը բացատրվում է նավթի և հետևաբար նավթամթերքների գների զգալի անկմամբ: