
2009-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 30.8%
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին Հայաստանում գինու արտադրության ծավալները 2008թ.-ի տվյալների համեմատ աճել են 30.8%-ով և կազմել 4372.1 հազար լիտր:
Միևնույն ժամանակահատվածում օղու արտադրության ծավալներն աճել են 7.7%-ով և կազմել 13 146 հազար լիտր, գարեջրի արտադրության ծավալներն աճել են 2.8%-ով և կազմել 456.4 հազար լիտր, իսկ շամպայն գինիների արտադրության ծավալները նվազել են 1.7%-ով և կազմել 456.4 հազար լիտր: