
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ԿԱՐՈՂ Է ԶԲԱՂՎԵԼ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում եւ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկում ավելացրել մաքսային միջնորդական գործունեությունը։ Դրանով իսկ, վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ, ակնկալվում է «Հայփոստ» ՓԲԸ մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում։